Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Թե՛ մենք, թե՛ միջազգային հանրությունն անդադար պնդում ենք, որ ԼՂ կարգավիճակի հարցը կարգավորված չէ․ Մարուքյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ՌԴ ՊՆ հայտնի հայտարարությանն ի պատասխան, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ Պետդեպին ի պատասխան նշել են, որ Ադրբեջանի կազմում «Լեռնային Ղարաբաղ» տարածքային միավոր գոյություն չունի: Ֆբ-ի իր էջում գրել է
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը
 
«Այսպիսով, պաշտոնական Ադրբեջանը իր երկու գերատեսչությունների հայտարարություններով ևս հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ\Արցախ գոյություն չունի:
 
Ա՛յ նաև հենց այդ պատճառով է, որ թե՛ մենք և թե՛ միջազգային հանրությունն անդադար պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարգավորված չէ, Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման հարցը կարգավորված չէ, և Ադրբեջանը չի կարող լինել այդ հարցերի կարգավորողն ու երաշխավորը»,- գրել է նա: