Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Բառերի փոխարեն խոսում են ծաղրանկարները (տեսանյութ)

Երեկ Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ Banzay Produtions ստուդիայի հիմնադիր, անիմատոր Միրթադ Գազազյանի ծաղրանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

Մինչև ապրիլի չորսը արվեստասեր հասարակությունը հնարավորություն ունի ակնդրելու անիմատորական լուծումներով ծաղրանկարները, որոնք ծաղրի միջոցով խոսում են մեր առօրյա կյանի, մեր խնդիրների, հոգսերի, թերությունների ու բացերի մասին։

Միրթադ Գազազյանը 17 տարեկանից աշխատել է ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի հետ։ 1993-ին մեկնել է ԱՄՆ և համագործակցել հայտնի MTV-ի և Nickelodeon-ի հետ։

Ծաղրանկարների հեղինակն իրեն նկարիչ չի համարում։ Նկարում է առանց ենթատեքստի՝ պարզապես։

Ցուցահանդեսին ներկա էին ընկերները, մտերիմները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնց միավորել էր մեկ ընդհանուր բան՝ լսել ծաղրանկարների խոսքը։

Նկարիչների միության փոքր դահլիճում շուրջ մեկ շաբաթ կցուցադրվեն Միրթադ Գազազյանի շուտ 80 ստեղծագործություններ, որոնք ծաղրանկարչի վրձնի մի հատվածն են միայն։

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեցինքը՝ արվեստագետը, բացի նկարելուց շարունակում է ֆիլմերի, մուլտֆիլմերի վրա աշխատել, որոնք մեծամասամբ դրսի պատվերներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։