Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar
A A
Սպորտ

Մբապեն հրաժարվել է մասնակցել Քաթար-2022-ի վիճակահանությանը

 

Ապրիլի 1-ին Քաթարում տեղի կունենա ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը։

Ինչպես նշում է L’Équipe թերթը, առաջնության կազմակերպիչները ցանկացել են այդ արարողությանը հրավիրել Ֆրանսիայի հավաքականի և «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Այդ նպատակով Քաթարի ներկայացուցիչները դիմել են Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային, սակայն աշխարհի 23-ամյա չեմպիոնը մերժել է կազմակերպիչներին՝ պատճառաբանելով, որ ինքը չի համարվում հավաքականի ավագը, ուստի նպատակահարմար չի իր մասնակցությունը։

Նշենք, որ Քաթարի հավաքականն որպես կազմակերպիչ կգլխավորի A խումբը։ Վիճակահանության առաջին զամբյուղում ընդգրկվել են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, նախկին չեմպիոններ Բրազիլիան, Իսպանիան, Արգենտինան, Անգլիան, ինչպես նաև Պորտուգալիան և Բելգիան, որոնք կգլխավորեն մնացած 7 խմբերը։

Երկրորդ զամբյուղում հայտնվել են այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են Գերմանիան, Նիդեռլանդները, Դանիան, Խորվաթիան, Շվեյցարիան ու Ուրուգվայը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2022թ առաջնությունը կկայանա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը, Քաթարի 8 մարզադաշտերում։