Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Վաղվա համերգը կղեկավարի 93-ամյա Հովհաննես Չեքիջյանը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հերոս, 93-ամյա դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը մարտի 31-ին կղեկավարի համերգը, որը փետրվարի 4-ին հետաձգվել էր ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով։

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը տեղի «‎Արամ Խաչատրյան» համերգասրահում ։

Կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի Stabat Mater ստեղծագործությունը։ Մենակատարներն են՝ Սոֆյա Սայադյանը՝ սոպրանո, Քրիստինե Սահակյանը՝ մեցցո սոպրանո, Միքայել Գրիգորյանը՝ տենոր, Զոհրաբ Զոհրաբյանը՝ բաս:

Համերգի նախօրեին «Ա1+»-ը զրուցել է  Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանի հետ կոլեկտիվի հետագա ծրագրերի, նաև  երգչախմբի կազմավորման 85- ամյակի հոբելյանական միջոցառման մասին։

Տնօրենի խոսքով՝  մայիսի 27-ի փոխարեն հոբելյանական համերգը կկայանա հունիսին, քանի որ այդ օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահը զբաղված։

«Մենք, ցավոք չունենք մեր դահլիճը, և շնորհակալ ենք Ֆիլհարմոնիկի տնօրինությանն ու մաեստրո Թոփչյանին, որ մեզ միշտ ընդառաջում են։ Ասեմ նաև, որ ոչ միայն մեր հանդիսատեսն է սպասում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգներին, այլև արտերկրից  ժամանածները։ Շատ դիրիժորներ ու երաժիշտներ ասում են, որ մեր երգչախումբն ու ֆիլհարմոնիկը գույներ ու հոգի ունեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում