Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba medal
A A
Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 4-րդն է Եվրոպայում

Բուդապեշտում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը: Մեր յոթ ըմբիշները միասին վաստակել են 88 վարկանիշային միավոր: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հավաքականները:

 

Մեդալների քանակով 1-ին տեղը բաժանել են Թուրքիայի և Ադրբեջանի ընտարնիաները, որոնք նվաճել են 7-ական մեդալ: Նրանց հաջորդում է Վրաստանը՝ 6 մեդալ:

 

Հայաստանի հավաքականը վաստակած 3 մեդալով Հունգարիայի և Բուլղարիայի թիմերի հետ բաժանում է 5-7-րդ հորիզոնականները: Մեդալներով 4-րդ տեղը զբաղեցրել է Լեհաստանը՝ 4 (բոլորն էլ բրոնզ):

Հիշեցնենք, որ մեր 61 կգ քաշային ըմբիշ Արսեն Հարությունյանը Բուդապեշտում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձել է բրոնզե մեդալակիր: