Բացել լրահոսը Փակել լրահոսը
277186807_970283283679469_6791189160541083812_n
A A
Հասարակություն

«Ինչ որ կազմակերպություն, իրա բիզնեսն է դնում և ընդհանուր գյուղին փաստի առաջ է կանգնեցնում»․ Եղիպատրուշ համայնքի բնակիչները կառավարության դիմաց են

Մեր սեփական տնամերձ հողամասերի սեփականաշնորհված հողերը կոնկրետ խլում մեն մեր ձեռքից։ 

 

«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ապարանի Եղիպատրուշ համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը, ով մի խումբ գյուղացիների հետ Կառավարության դիմաց բողոքի ակցիային էր մասնակցում։

 

«Ծրագիր են ներկայացրել և այնտեղ կառուցում են ճոպանուղի, որը մեր տարածքներից գտնվում է 5-7 կիլոմետր հեռավորության վրա»,- պատմում է Սարգիս Հովհաննիսյանը՝ նշելով , որ ինքն ունի երկու տնամերձ հողամաս, որը ակտավորել են առանց տեղյակ պահելու։

 

«Ակտավորել են՝ այգին մեջը պտղատու ծառերով հանդերձ։ Թուղթ է եկել, թե իբր իմ հողերն անմշակ հողեր են»,- վրդովված պատմում է Եղիպատրուշ համայնքի բնակիչը։

Ըստ ակցիայի մասնակցի՝ մասնավոր ընկերությունը շինարարություն իրականացնելու համար տնամերձ հողամասի մեկ քառակուսի գնելու համար առաջարկել է 400 դրամ, իսկ 80 դրամ ոչ տնամերձի համար։

 

«Իսկ, եթե չենք համաձայնում առանց մեր կարծիքը հաշվի առնելու գումարը փոխանցում են՝ ուզում ես օգտվի, ուզում ես մի օգտվի»,- ասում է Սարգիս Հովհաննիսյանը  և հավելում, որ եթե իր հողի մեջ կսարքեն պետական ռազմաբազա, անօթևանների համար տուն կսարքեն պնդում է, որ հենց այնպես էլ կտա։

 

«Բայց ինչ որ կազմակերպություն, երբ իրա բիզնեսն է դնում և ընդհանուր գյուղին փաստի առաջ է կանգնեցնում՝ չեմ տալու»,-ասում է համայնքի բնակիչը և շարունակում, որ իրենց ապրելու միակ միջոցը այդ հողն է, որը փորձում են վերցնել իրենցից։

 

Համայնքի բնակիչները կառավարությունից պահանջում են լսել իրենց բողոցի ձայնը և լուծումներ առաջարկել։

 

Սարգիս Հովհաննիսյանը վրդովված է՝«եթե հանրային քննարկում չի եղել, չեն ներկայացրել ինչ ծրագիր է, ինչու են հողը մեր ձեռքից վերցնում։ Ում հարցնում ենք՝ տեղյակ չեն։ Համայնքապետարանից էլ են ասում, որ տեղյակ չեն, որ իրենք էլ են կանգնած փաստի առաջ»,- պատմեց Սարգիս Հովհաննիսյանը։

 

Կառավարության դիմաց ակցիա անող քաղաքացիներին մոտեցավ ոստիկաններից մեկը և հայտնեց, որ Կառավարությունը Եղիպատրուշ համայնքի բնակիչներից կազմված 6 հոգու բաղկացած խումբ կընդունի։