Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն

Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ:
 
Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է: Հայտնում է Դատախազությունը։
 
Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ: