Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթեց 11:0 հաշվով (տեսանյութ)

Հայաստանի ֆուտզալի հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Աշխարհի առաջնության որակավորման փուլը:

Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող մրցաշարի 1-ին տուրում մեր ֆուտբոլիստները 11:0 հաշվով հաղթեցին Շոտլանդիայի ազգային թիմին: Մերոնցից երկուական գոլ խփեցին Ռոդրիգինյոն, Վիտինյոն և Վլադիմիր Սանոսյանը, մեկական` Գարեգին Մաշումյանը, Կարվալյոն, Արթուր Մելքոնյանը, Սարգիս Մարգարյանը և Դավիթ Ասլանյանը:

Վաղը Հայաստանի հավաքականը կհանդիպի Բուլղարիայի ընտրանու հետ, որն այսօր կխաղա Կոսովոյի ազգային թիմի հետ: