A
A
«Լիվերպուլը» թույլ չտվեց «Մանչեսթեր Սիթիին» առաջ պոկվել
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում մրցաշարի առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում ընդունեց իրեն հետապնդող «Լիվերպուլին»:
Մանչեսթրցի ֆուտբոլիստները չնայած երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն այդպես էլ չկարողացան պահպանել առավելությունը: Ի վերջո գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2:
Այդպիսով, ընդհատվեց «Լիվերպուլի» հաղթանակների շարքը, որը կազմում էր 5 անընդմեջ հաղթանակ: «Մանչեսթեր Սիթին» վերջին երեք հանդիպումներում երկրորդ անգամ ոչ-ոքի խաղաց և այժմ այն ընդամենը մեկ միավորով է առաջ «Լիվերպուլից»:
Թիմերը դեռ պետք է անցկացնեն 7-ական հանդիպում: Հենց դրանցում էլ կորոշվի այս տարվա չեմպիոնը, քանի որ 3-րդ տեղում ընթացող Լոնդոնի «Չելսին» առաջատարներից ետ է մնում 11-12 միավորով: