Բացել լրահոսը Փակել լրահոսը
spring
A A
Պաշտոնական

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ: 

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: