Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Հասարակություն

Արագածոտնի մարզում միմյանց են բախվել Mercedes-ն ու 06-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

Ապրիլի 17-ին, ժամը 17:18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106», «VAZ-21015» (վարորդ՝ Տ. Ռ., ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Հ. Պ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, իսկ մեկ այլ ուղևոր՝ հոսպիտալացվել Թալին քաղաքի ԲԿ: «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորի և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: