Միացյալ Նահանգները ողջունում է խաղաղ բանակցություններին ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի քայլերը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն անդրադարձել է հնարավոր խաղաղությանը միտված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ բանակցություններին։
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնառությունը խաղաղ բանակցություններին»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:
The United States welcomes 🇦🇲 PM Pashinyan’s recent comments on peace negotiations with Azerbaijan, the recent bilateral FM call between Armenia and Azerbaijan, and 🇦🇿 President Aliyev’s commitment to peace negotiations.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) April 18, 2022