Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Լիվերպուլը» նվաստացրեց «ՄանՅուին», իսկ Սալահը ռեկորդ սահմանեց

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Տանտերերի կազմում երկու գոլ խփեց Մոհամեդ Սալահը: Այդպիսով, նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանում հինգ անգամ գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Եգիպտացի հարձակվողն առաջին շրջանի խաղում հեթ-տրիկ էր ձևակերպել, իսկ նրա թիմը հաղթել էր 5:0 հաշվով:

«Լիվերպուլն» այս հաղթանակից հետո վաստակեց 76 միավոր և առաջ անցավ մրցաշարի առաջատար «Մանչեսթեր Սիթիից», որը, սակայն, այսօր իր հարկի տակ պետք է հանդիպի «Բրայտոնի» հետ:

«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Լիվերպուլում: Մինչ այդ «կարմիրները» 0:1 հաշվով զիջել էին տեղի «Էվերտոնին»: «ՄանՅուն» այժմ 54 միավորով «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը, սակայն լոնդոնյան ակումբը երկու խաղ պակաս է անցկացրել: