A
A
ՖԻՖԱ-ն դադարեցրել է պարտադիր վճարումները Ռուսաստանին
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ֆուտբոլի միությունը տեղեկացրել է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, դադարեցրել է վճարել ֆուտբոլի զարգացման համար նախատեսված գումարները, որը գոյացել էր 2018թ աշխարհի առաջնության անցկացման ընթացքում։
«FIFA Legacy ծրագրով մեզ առայժմ վճարվել է ընդհանուր գումարի՝ 100 մլն դոլարի միայն 30 տոկոսը։ Ըստ ՖԻՖԱ-ի նոր որոշման, այդ վճարումները դադարեցվում են, բայց չեն չեղարկվում», - ասել է ՌՖՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Մաքսիմ Միտրոֆանովը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին հեռացրել են բոլոր միջազգային մրցաշարերից՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։