A
A
Ռուսաստանի թենիսիստներին հանել են «Ուիմբլդոնի» մրցաշարից
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարի կազմակերպիչներն այս տարի թույլ չեն տալու Ռուսաստանի ներկայացուցիչներին մասնակցել մրցաշարին՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Sportico կայքը։
Թենիսի համաանգլիական ակումբն այդ հարցով արդեն դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը։ Վերջնական որոշում կկայացվի ապրիլի 26-ին։
Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևն այդ կապակցությամբ հայտնել է, որ իրենք չեն կարող փոխել այդ որոշումը, իսկ բողոքարկելու դեպքում ավելի շատ կտուժեն հենց թենիսիստները։
Նշենք, որ թենիսի տղամարդկանց և կանանց միջազգային ֆեդերացիաները թույլ են տալիս ռուսաստանցի թենիսիստներին և թենիսիստուհիներին մասնակցել միջազգային մրցաշարերի, սակայն առանց երկրի դրոշի և տարբերանշանի։