Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մեծ Այրումում բնակիչը ջրահեռացման փոս փորելիս հնագույն դամբարան է հայտնաբերել (տեսանյութ)

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի տներից մեկի բակում դամբարան է հայտնաբերվել։ Ջրահեռացման փոս փորելիս տանտերը նկատել է դամբարանի ծածկասալերը, ապա կմախքի մնացորդներ, ինչից հետո անմիջապես դադարեցրել է աշխատանքն ու հնագետների հրավիրել։

Այս բնակավայրում տարբեր տարիների ընթացքում խաչքար և հնագույն հուշարձանների բեկորներ, նաեւ խեցեղեն են գտել, բայց դամբարան՝ ոչ։ Պեղումները կատարվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետների կողմից։

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում