Բացել լրահոսը Փակել լրահոսը
278710486_2316082731866212_7297033130081828106_n
A A
Հասարակություն

«Դիմադրություն» շարժման իրազեկող երթի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի (տեսանյութ)

Իրազեկ քաղաքացիների միավորումը տեղեկացնում է․
 
Այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 18:30-ին մեկնարկել է «Դիմադրություն» շարժման իրազեկող երթը, որի մասին հաղորդվել էր նախապես, իսկ երթին մասնակցում էին շարժման որոշ առաջնորդներ:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ կայարանից Տիգրան Մեծի պողոտա հատվածում, որտեղով անցնում էր երթը, գտնվել է շուրջ 1200 մարդ։
 
Հանրահավաքը՝ օդից՝ https://youtu.be/hlzkDwa2GfM
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/15471