«Արարատ-Արմենիան» չկարողացավ շրջանցել «Փյունիկին»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի երկու առաջատարները. երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց միանձնյա առաջատար «Փյունիկին»:
Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա հանդիպման 64-րդ րոպեին ՈՒգո Ֆիրմինոն օգտվելով դաշտի տերերի դարպասապահի սխալից, բացեց հաշիվը:
Սակայն, փյունիկցիներին չհաջողվեց պահպանել նվազագույն առավելությունը: Խաղի 82-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Ֆուրդջել Նարսինգը խփեց պատասխան գոլը եզրային գրոհից հետո:
Այդպիսով, գրանցվեց ոչ-ոքի` 1:1 արդյունք, որը ձեռնտու էր փյունիկցիներին, որոնք վաստակեցին 64 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» առայժմ երկու միավոր քիչ ունի:
Թիմերն այլևս չեն հանդիպելու միմյանց հետ, ուստի չեմպիոնը կորոշվի մյուս թիմերի հետ խաղերում: