A
A
Ըստ ԻՔՄ-ի՝ այսօր Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5600 մարդ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 3-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5600 մարդ:
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են հետևյալ հղումով՝ https://uic.am/15518