«Ռեալի» հերթական «գլուխգործոցը». եզրափակչում «Լիվերպուլն» է
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդի «Ռեալը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և մտավ եզրափակիչ:
Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, իսկ ահա երկրորդի սկզբում ավելի ակտիվ էին հյուրերը, որոնք էլ 43-րդ րոպեին բացեցին հաշիվը: «Ռեալի» գլխավոր մարզիչ այդ գոլից հետո կրկնակի փոփոխություն կատարեց և փորձեց բեկում մտցնել խաղի մեջ: Այդ քայլն ի վերջո արդարացրեց իրեն: Հանդիպման 90-րդ րոպեին Ռոդրիգոն նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ մեկ րոպե անց արդեն առաջ մղեց իր թիմին` 2:1:
ՈՒԵՖԱ-ի նոր կանոնակարգով հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Այն ակտիվ սկսեցին մադրիդցիները, որոնք 95 րոպեին 11մ հարվածի իրավունք նվաճեցին: Այն վստահ իրացրեց Քարիմ Բենզեման:
Դրանից հետո խաղն անցավ անգլիացիների տարածքային առավելությամբ (67 տոկոս 33-ի դիմաց), սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց խփել փրկարար գոլը, քանի որ մադրիդցիների դարպասապահ Կուրտուան բավական վստահ խաղ ցուցադրեց:
Արդյունքում, «Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց 3:1 հաշվով և մտավ եզրափակիչ, քանի որ առաջին խաղում պարտվել էր մեկ գոլի տարբերությամբ` 3:4: Եզրափակիչում թագավորական ակումբը կհանիպի անգլիական «Լիվերպուլի» հետ, որ մեկ օր առաջ վստահ հաղթել էր իսպանական «Վիլյառեալի»: Այդ խաղը տեղի կունենա մայիսի 28-ին, Փարիզում