Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այն, ինչ անում են ոստիկանները, վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Մենք ունենք ֆունդամենտալ խնդիր ոստիկանության մի քանի ծառայողների մասով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը նաև նշելով, որ ոստիկանության համակարգը լիքը դրական բան ունի։

«Ես չեմ կարող ընկալել մեկին, որին ասես՝ եղբայր, Համբիկ Սասունյանն է, ու իրեն ձերբակալեն։ Չեմ պատկերացնում՝ հայ ոստիկանը նման պարգև տա թուրքին և ադրբեջանցուն»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ հավելեց, որ այսօր խաղաղ քայլերթի ընթացքում կարմիր բերետավորները առանց որևէ բանի բերման ենթարկեցին Սայաթ Շիրինյանին և նշեց, որ այն ինչ այսօր անում են ոստիկանները,  վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի։

« Երեկ Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը, որոնք հիստերիկ ծափողջույնների մեջ էին, ասում են՝ սա է իրական  հայկական ժողովրդավարությունը։ Մենք այլևս ժողովրդավարական Հայաստանում չենք ապրում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը նշելով, որ այլևս բռնապետության երկրում ենք ապրում։

Մանրամասները՝ տեսանյութում։