Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հանրությունը սվինները սրած պատրաստ է սպանելու ցանկացած երրորդ խոսք, որը այս պահին դուրս կգա դաշտ (տեսանյութ)

Հայաստանի ճգնաժամը ներքաղաքական չէ։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը նշելով, որ Հայաստանը գոյության սպառնալիքի տակ է գտնվում։

«Այս իրավիճակը հաղթահարելու համար պետք է քաղաքական միտք, որը չկա»,- կարծում է Միքայել Նահապետյանը:

Դիտարկմանը, թե ստացվում է ժողովրդին էլի ներկաների ու նախկինների միջև ընտրության առաջ են կանգնեցրել և հարցին՝ ինչու՞ չկա երրորդ ուժ, որը կարող է դառնալ ներկաների և նախկինների այլընտրանքը «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչն ասում է, որ հանրությունը չունի երրորդ ուժի կարիքը։

«Հայ հանրությունը սվինները սրած պատրաստ է սպանելու ցանկացած երրորդ խոսք, միտք, որն այս պահին կգա դաշտ»,- ասում է Նահապետյանը և հավելում,որ մենք պետք է այնպես անենք, որ մեզ հետ էլ խոսեն՝ հակառակ դեպքում ռուսներն ու թուրքերը գծել են այս ռեգիոնի հետ տեղի ունենալիք իրենց շահերի քարտեզը։

Մանրամասները՝ տեսանյութում։