Վայքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են բնակչուհու և նրա որդու դիերը. shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, տեղեկացնում է shamshyan.com կայքը։ Ժամը 12։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Ահազանգով ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են կնոջ, իսկ հյուրասենյակի հատակին՝ տղամարդու դի։
Ոստիկանները պարզել են մահացածների ինքնությունը՝ նրանք են 90-ամյա Գոհար Մանուկյանն ու 56-ամյա Գևորգ Համբարձումյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: