A
A
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է մարդատար և փակ բեռնատար ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա մոտ 110 բեռնատար ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար և փակ բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա մոտ 110 բեռնատար ավտոմեքենա։