A
A
Պատերազմի միակ կենդանի վկա սիսիանցին 98 տարեկան է
Աջակցիր «Ա1+»-ինՍիսիանի համայնքապետարանից հայտնում են, որ 2022 թվականի մայիսի 9-ի վաղ առավոտյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հանդիպել է Սիսիանի համայնքից Հայրենական Մեծ պատերազմի միակ կենդանի վկա 98-ամյա Հակոբ Վարդանյանին, ում հետ երկար և հաճելի զրույց է ունեցել։
«Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Հովհաննիսյանն ու Գարիկ Հակոբյանը։ Հակոբ պապիկը տարիքի հետ մոռացել էր պատերազմի մանրամասները, դրվագները, սակայն հաղթանակի ակնթարթները` երբեք. ուրախության արցունքներով պատմեց հաղթանակից` այլ ոգևորությամբ ու խնդությամբ։
Ժամը 12։00-ին մեկնարկեց համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպած երթը, որի մասնակիցներին անակնկալ էր սպասվում. Սիսիանում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված "40 աղբյուր" հուշարձանի մոտ (վերանորոգվել է Արմեն Հակոբջանյանի նախաձեռնությամբ) նրանց էր սպասում Հակոբ պապիկը։
Երթի մասնակիցները մեծ ոգևորությամբ նկարվում էին պապիկի հետ, հղում հարցեր և նրանից առնում հաղթանակի բույրը, բույր որն ապրեցրել է մեր պապերին։
Այնուհետև մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Սիսիանի համայնքից Հայրենական Մեծ պատերազմում անմահացածների հիշատակին։
Հակոբ Վարդանյանը ծնվել է 1924 թվականին` Լորում, ունի 5 երեխա, 12 թոռ, 22 ծոռ»,- գրված է հաղորդագրությունում։