Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատարի հետ

Բուխարեստում ընթացող Grand Chess Tour 2022-ի առաջին մրցաշարում այսօր կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը, որն այժմ ներակայացնում է Միացյալ Նահանգները, սպիտակներով հանդիպեց իր համաերկրացի Վեսլի Սոյի հետ: Կողմերը մինչև 39-րդ քայլն արագ փոխանակեցին բոլոր խաղաքարերը և գրոսմայստերեկան ոչ-ոքի արեցին: 

Մեր հայրենակիցը վաստակեց 3 միավոր և առայժմ բաժանում է 2-4-րդ տեղերը: Վեսլի Սոն 3,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, քանի որ նրան հետապնդող Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Բոգդան-Դանիել Դեակը նույնպես ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Հաջորդ` 6-րդ տուրը, տեղի կունենա մայիսի 11-ին: Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի հենց ֆրանսիացի գրոսմայստերի հետ: