Կեղծիքներով հակաքարոզչություն է արվում․ Աշոտյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱկնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կեղտոտ ձեռագրի մեջ մտնում էին սադրանքները, մանիպուլացիաները։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանի բերման ենթարկելու փաստին։
Արմեն Աշոտյանը հայտնեց, որ այս պահին Դանիելյանը Գյումրու Կումայրիի բաժնում է, իսկ փաստաբանն ու ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը Գյումրիի ճանապարհին են։
«Տեսնում ենք՝ այս երեք օրը ինչ կեղտոտ քարոզչություն է արվում՝ կեղծիքներով, «Կիսաբաց լուսամուտներ»-ի հերոսներով նկարված վիդեոներ, մեռած մարդու հետևից նարկոմանի պիտակ կպցնելու փորձեր։
Վերադառնալով ՀՀԿ երիտթևի նախագահի բերման ենթարկելու դեպքին, Արմեն Աշոտյանն ասաց, որ սա էլ վերը նշվածի տրամաբանական շարունակությունն է։
Ըստ ՀՀԿ փոխնախագահի Գյումրիում տեղի ունեցածի վերաբերյալ հնչել են ներողություններ, պարզաբանումներ, բայց սադրիչները չեն պատժվում, բայց նրանք ովքեր փորձում են պաշտպանվել պետք է նման կերպ արձագանքեն։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ այդ ամենը տեղի է ունեցել ոստիկանների թքի տակ և մարզպետի թողտվությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։