Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Իշխանափոխություն կլինի, բայց ոչ իրենց ընդդիմություն հռչակած ռևանշիստների կողմից․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Իշխանափոխություն կլինի, բայց ոչ իրենց ընդդիմություն հռչակած «ռևանշիստների» կողմից։ Այս մասին հայտարարեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ նոր հեղափոխության հավանականություն։

«Ընդդիմադիրներն ապահովում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը և հավելեց, որ ընդդիմադիրները «տեսնելու են, որ խաղաղ անհնազանդությամբ չեն կարողանալու հաջողությամբ հասնեն և գնալու են լրիվ այլ քայլերի»։

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ այս շարժումը Ռուսաստանից հովանավորվող և կառավարվող է ։

Անդրադառնալով Արցախի հարցում նշաձողի իջեցման մասին խոսակցություններին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ ինքը վստահ է, որ միջազգային հանրություն այդպիսի բան չի ասել։

«Նիկոլ Փաշինյանը չի կարող հղում տալ Մինսկի խմբի համանախագահ որևէ երկրի, այդ թվում և Ռուսաստանին, որ ասել են նշաձողը պետք է իջեցնել»,- ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը

Մանրամասները՝ տեսանյութում։