Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 11.05.
A A
Սպորտ

«Արարատը» ջախջախեց «Նորավանքին» և ամրապնդեց դիրքերը

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգային 32-րդ տուրի մնացած երկու հանդիպումները:

Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց նորաթուխ գավաթակիր «Նորավանքին» և ջախջախեց 4:0 հաշվով: Հյուրերը հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստով, քանի որ առաջին խաղակեսի 37-րդ րոպեին նրանց հարձակվող Սերգեյ Օռլովը երկրորդ դեղին քարտով հեռացվեց դաշտից:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 46 միավոր և ամարպնդվեց 3-րդ հորիզոնականում: Այժմ թիմը 4 միավորով առաջ է իրեն հետապնդող «Ալաշկերտից»: «Նորավանքը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և վաստակած 23 միավորով շարունակում է զբաղեցնել 7-րդ տեղը: 

Զուգահեռ կայացած «Ուրարտու» - ԲԿՄԱ խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն հաղթանակով` 1:0: Ռոբերտ արզումանյանի թիմը վաստակեց 34 միավոր և մոտեցավ 5-րդ տեղում գտնվող «Նոային», իսկ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը 15 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը:

Հաջորդ` 33-րդ տուրը, տեղի կունենա մայիսի 14-16-ը: