Բացել լրահոսը Փակել լրահոսը
«Ապրելու երկիր» կուսակցություն
A A
Հասարակություն

«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Անցած տարվա մայիսի 12–ից ադրբեջանական զորքերի կողմից մինչև այժմ, ըստ պաշտոնական աղբյուրների, օկուպացված է մեր պետության 40-45 քառակուսի կմ տարածք:    

Թեև ադրբեջանական զորքերի ներթափանցման ժամանակ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն եղել է այն, որ նման պայմաններում հնարավոր չէ գնալ սահմանագծման և սահմանազատման, սակայն կարճ ժամանակ անց հետքայլ է արվել այդ հայտարարությունից՝ շրջանառության մեջ դնելով «հայելային հետքաշման» թեզը: 

Այս ամենը փոխեց նաև միջազգային հանրության արձագանքը հարցի վերաբերյալ, որոնց դիրքորոշումը մինչ այդ հստակ էր ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից։

Ադրբեջանական զորքերի ներկայության պայմաններում հնարավոր չէ խոսել իրական խաղաղության կառուցման կամ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին: Փաստացի, սա ցույց է տալիս, որ մեզ հետ խոսում են ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից, իսկ մեր պաշտոնյաները իրենց անզգույշ հայտարարություններով յուրատեսակ կերպով «արդարացնում» են Բաքվի գործելաոճը՝ փորձ անելով քողարկել սեփական դիվանագիտական և բանակցային ձախողումները։

«Ապրելու երկիր» կուսակցության համոզմամբ՝ անթույլատրելի է մոռացության տալ վերոնշյալ հանգամանքը և օր առաջ օրակարգ պետք է վերադարձնել ադրբեջանական զորքերի ներկայության անթույլատրելիությունը, շարունակել ջանք գործադրել այդ ուղղությամբ՝ հասցեական և հստակ ուղերձներով, առաջ մղելով  առանց ատելության խոսքի խաղաղության կառուցման ճանապարհը: