Կոնսերվատորիան հերքում է ԳԹԿ տեղեկատվությունը, ԳԹԿ-ն՝ պարզաբանում
Աջակցիր «Ա1+»-ինԳԹԿ-ի եւ Հ1-ի կողմից արված հայտարարությունը , որ ԵՊԿ-ն չունի ազգային նվագարաններից որոշ գործիքների, ինչպես նաև դիրիժորության, ջութակի մասնագիտացումների ընդունելության հայտեր, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊԿ-ն:
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այս տարվա ընդունելության քննությունների հայտագրման առաջին փուլի արդյունքներով, հնչեցված մասնագիտացումներով ունենք՝
Ջութակ - 7 դիմորդ
Դիրիժորություն - 2 դիմորդ։
Ինչ վերաբերում է ազգային նվագարաններին, փաստացի հայտագրված են․ Դուդուկ - 9 դիմորդ
Քանոն - 9 դիմորդ
Թառ, քամանչա, ուդ - 6 դիմորդ
Շվի, սրինգ, բլուլ, սանթուր - 0 դիմորդ
Տավիղ - 0 դիմորդ (նշենք, որ այս գործիքը ասուլիսին սխալմամբ ներկայացվեց ազգային նվագարանների շարքում)։
Հավելենք, որ ժողովրդական երգեցության բաժնում ունենք 19 դիմորդ։ Այլ մասնագիտացումներով՝
Ակադեմիական երգեցողություն – 35 դիմորդ
Դաշնամուր – 13 դիմորդ
Ալտ – 2 դիմորդ
Թավջութակ – 2 դիմորդ
Կիթառ – 4 դիմորդ
Կոնտրաբաս – 1 դիմորդ
Հարվածային գործիքներ - 3 դիմորդ
Փողային գործիքներ – 18 դիմորդ
Կոմպոզիցիա – 3 դիմորդ
Երաժշտագիտություն – 2 դիմորդ
Ջազ-փոփ երգեցողություն – 6 դիմորդ։
Հիշեցնենք՝ մեր դիմորդների զգալի մասը գալիս է քոլեջներից, և նրանք հայտագրվում են նաև երկրորդ փուլում, ավարտական քննությունները հանձնելուց և դիպլոմները ստանալուց հետո։ Այս պահին ունենք 141 դիմորդ»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի ուշ ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը արձագանքեց Կոնսերվատորիայի հայտարարությունը՝ նշելով․
«Արդեն 2-րդ տարին է՝ քոլեջների շրջանավարտները, այդ թվում՝ երաժշտական, դիմում են առաջին փուլում, այսինքն, պետք է հայտագրվեին մինչև մայիսի 10-ը: 2-րդ կամ լրացուցիչ փուլը զինված ուժերից ամռանը զորացրվածների, արտերկրի դպրոցների շրջանավարտների համար է:
Իսկ հայտագրվելու համար կրթության ավարտական՝ դիպլոմ կամ ատեստատ, վկայական պետք չէ: Դա ներկայացնում են ավելի ուշ՝ իրենց ընդունված հաստատություն՝ որպես ուսանող հրամանագրվելուց առաջ»: