A
A
Այս ցույցերը բոլորովին այլ պատճառ ունեն․ Արման Եղոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես մեր դիմաց ընդդիմություն չեմ զգում։ Ես մեզ համար ավելի լավ ընդդիմություն կլինեի։ Նրանց ասածների մեջ բովանդակություն չկա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին։
Նրա ներկայացմամբ, ընդդիմության ցույցերն ունեն բոլորովին այլ պատճառ, որը Արցախի հարցի հետ կապ չունի։
«Փորձ է արվում ՀՀ իշխանություններին արտաքին օրակարգ թելադրել, որը ԼՂ հարցը չէ»,- ասում է նա։
Պատգամավորը նաև հավելում է, որ հրապարակում մարդ կա, որն իր գույքը պահելու նպատակով է մասնակցում ցույցերին․
«Եթե նրան ասես, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը քո վրա չի տարածվում՝ տուն կգնա»։
Մանրամասները՝ տեսանյութում։