Բրյուսելյան այս պայմանավորվածությունը հայ ժողովրդի գլխին երկրորդ Բեռլինի կոնգրեսն էր․ Վ․ Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բրյուսելյան այս պայմանավորվածությունը հայ ժողովրդի գլխին երկրորդ Բեռլինի կոնգրեսն էր, որի հետևանքը եղավ հայ ժողովրդի ցեղասպանությունը»․ այս կարծիքին է քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը։
Ըստ նրա, այսպես շարունակվելու դեպքում, Ադրբեջանը Սյունիքի միջոցով միավորվելու է Թուրքիայի հետ․ «Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք Բրյուսելյան այցից հետո ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ»։ Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերություններին՝ Վ․ Պետրոսյանը նշեց․ «Եթե մոտակա բանակցություններում Միացյալ Նահանգները և Իրանը փոխզիջումների չգնան, ապա ԱՄՆ-ն, Իսրայելը և Մեծ Բրիտանիան բախման են գնալու Իրանի հետ»։
Հարցին, թե այդ դեպքում ինչ դաշնակիցներ ունի Իրանը, քաղաքագետը նշեց Չինաստանին և Ռուսաստանին։
Մանրամասները՝ տեսանյութում։