Բացել լրահոսը Փակել լրահոսը
285135214_487748466478632_4600585674063047539_n
A A
Հասարակություն

Ոստիկանությունը այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց․ Թ․ Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆբ-ի ի էջում գրել է․
 
Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց։
 
Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, եւ որպես հանցագործության մասին հաղորդում շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։
 
Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաեւ մեր միջազգային գործընկերները: