Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ռուսաստանն ուզում է, որ մենք նոր զիջումներ անենք․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ է սանձազերծված տարբեր կողմերից։ Ասում է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սյունիքի, Արցախի մասին տարբեր հայտարարություններ է անում, մեր հասարակությունը դրան հետևում է, բայց իշխանությունները համարժեք չեն արձագանքում՝ տեղեկատվական այդ հարձակումը չեն փակում։ Նույնը վերաբերում է նաև ռուսական փորձագիտական շրջանակների հայտարարություններին և քարոզչական ծրագրերին։

Քաղաքագետը գտնում է, որ հիբրիդային պատերազմ է վարվում նաև փողոցում պայքարող ընդդիմության կողմից։ «Իշխանություններից պահանջում եմ վերջ տալ այս հիբրիդային պատերազմին։ Եթե դու չես կարող հեղափոխություն անել, այդքան ռեսուրս չունես, ժողովուրդը չի միանում, գոնե ժամանակավոր պետք է դադար տաս։ Մենք հիմա ոչնչացնում ենք մեր երկիրը։ Այս երկիրը կքանդվի, մադիկ չեն հասկանում, ինչ է կատարվում»,- ասում է Գրիգորյանը։

Անդրադառնալով Արցախի թեմային՝ քաղաքագետը գտնում է, որ Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը նոր զիջումներ անի Թուրքիային ու Ադրբեջանին՝ այդ երկրներից ակնկալելով, որ պատժամիջոցներ չկիրառեն իր նկատմամբ։ Նրա ներկայացմամբ Ադրբեջանն Արցախն է ուզում։ «Ակնհայտ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը դիմադրում է»,- ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։