A
A
Հունիսի 1-ի առթիվ Կարեն Վարդանյանը 107 մլն դրամ աջակցություն է տրամադրել Հայաստանի 5 մանկատներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում գործում է 5 պետական մանկատուն, որտեղ ապրում է ծնողական խնամքից զրկված 591 երեխա:
Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, երեխաների օրը տոն դարձնելու և հատուկ հաստատությունների կարիքները հոգալու նպատակով, բարերար Կարեն Վարդանյանը ավտոմեքենաներ, անհրաժեշտ գույք, կենցաղային տեխնիկա, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված սայլակներ և հատուկ աթոռներ է նվիրել մանկատներին:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 107 մլն դրամ: