Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հունիսմեկյան միջոցառումներ՝ երևանյան հանգստի գոտիներում  

Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնական միջոցառումներով էր փոքրիկներին դիմավորում Երևանի կենդանաբանական այգին: Զվարճալի խաղեր, տիկնիկային թատրոն, համերգային ծրագիր. տոնական ցանկը հագեցած էր ու հետաքրքիր: Բազմաթիվ այցելուների հետ միասին կենդանաբանական այգի է այցելել նաև Երևանի քաղաքապետը: Հրաչյա Սարգսյանը շրջել է հանգստի գոտում, զրուցել բնակիչների հետ, շնորհավորել տոնական օրվա առթիվ:

***

Հունիսի 1-ի միջոցառումների շրջանակում Դիանա Աբգարի անվան պուրակում էլ փոքրիկներին մեկտեղել էին առանձնացված տաղավարները: Մինչ օրվա գլխավոր՝ համերգային ծրագրի մեկնարկը, երեխաները հնարավորություն ունեին ներկել արձանիկներ, նկարել, պատրաստել սլայմ, փուչիկներով պատկերներ ստեղծել: Տոնական տաղավարներով շրջել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը: Շնորհավորելով փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Լևոն Հովհաննիսյանը մաղթել է նրանց խաղաղ, անհոգ ու երջանիկ մանկություն: