Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ shamshayn.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 62-ամյա Գոհար Մելիքյանին։
Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին,ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Մարինե Հովակիմյանն ու Արամ Խաչատրյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։