Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայտնաբերվել են Հայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ (տեսանյութ)

Հունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։ Հայտնում է ոստիկանությունը։

Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նմանատիպ միջոցառումները շարունակական են։