Բացել լրահոսը Փակել լրահոսը
1085113
A A
Պաշտոնական

Տափերականում բեռնատարին բախված մարդատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 3-ին, ժամը 17։57-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին՝ Տափերական գյուղում բախվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Ս․, ծնված 1981 թ.)  և «ЗиЛ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1984 թ․):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Ս․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը։