Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դատապարտում են Google-ի կողմից Արցախի տարածքների ադրբեջանական անվանափոխությունը

«Վերնատուն» Երիտասարդական վերլուծական կենտրոնի հայտարարությունը․

Խստորեն դատապարտում ենք  Google ընկերության կողմից Արցախի տարածքների ադրբեջանական անվանափոխությունը և տարածումը։ Հորդորում ենք միջազգային խոշոր որոնողական կայք հանդիսացող Google-ի աշխատակազմին, որևէ ինֆորմացիա և քարտեզ հանրայնացնելուց առաջ, ստուգել դրա ճշմարտացիությունը։

Եթե ադրբեջանական քարոզչամեքենան, օգտագործելով իր նավթադոլլարները, փորձում է աղավաղել Հայոց պատմությունը և անվանափոխել մեր տարածքները, մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում՝ ի հակադրություն այդ ամենին։ Պահանջում ենք Արցախի Հանրապետության պատկան մարմիններին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ այդ գործելաոճը փոխելու ուղղությամբ։