Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կապանում մրցեցին հեռացատկորդները և եռացատկորդները

Կապանի քաղաքային մարզադաշտում անցկացվել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի 6-րդ հուշամրցումը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքը։ Հուշամրցաշարին մասնակցել են շուրջ 35 աթլետներ Երևանից, Գյումրիից, Արտաշատից, Կապանից և Քաջարանից: Նրանք ուժերը չափել են հեռացատկում և եռացատկում:

Տղաների հեռացատկ մրցաձևում հաղթող է դարձել երևանցի Արտակ Համբարձումյանը՝ 7,52 մետր արդյունքով: Նույն մրցաձևի աղջիկների պայքարում ոսկե մեդալը նվաճել է կապանցի Յանա Սարգսյանը, որը ցատկել է 6,27 մետր։ Տղաների եռացատկում հաղթել է արտաշատցի Գոռ Հովակիմյան (15,18 մ), իսկ աղջիկների պայքարում դարձյալ հավասարը չի ունեցել Յանա Սարգսյանը (13,33 մ):

Հաղթողներին և մրցանակային տեղեր զբաղեցրած մյուս մարզիկներին համապատասխան կարգի մեդալներով և հավաստագրերով պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Նշենք, որ հունիսի 9-12-ը Հայաստանի աթլետիկայի հավաքականը Մալթայում մասնակցելու է Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: