Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները (տեսանյութ)

«Այսօր մենք՝ Դիմադրության շարժման ներկայացուցիչներս, հանդիպում ենք ունեցել Արցախի մի քանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ, քննարկել ՀՀ և Արցախին սպառնացող վտանգները։ Քննարկումներ ենք ունեցել Արցախում Դիմադրության շարժումն ընդլայնելու ուղղությամբ»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Խոսելով վաղվա ծրագրերի մասին՝ նա ասաց․ «Առավոտյան ժամը 10․00-ից Ֆրանսիայի հրապարակից երթով կշարժվենք դեպի ԵՄ ներկայացուցչություն այնտեղ մեր բողոքն ու ձայնը բարձրացնելու։ Օրվա ընթացքում տեղի կունենան մի քանի գործողություններ։ Վաղը հանրահավաք չենք ունենալու, երեկոյան տեղի է ունենալու մշակութային ծրագիր։ Երկու դաշինքների պատգամավորները լինելու են այստեղ, հնարավորություն է քննարկել ձեր առաջարկությունները»։