Բավարարված եմ տղաների արդյունքներից, բայց՝ գոհ չեմ․ Փաշիկ Ալավերդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփելով Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները, ասաց, որ բավարարված է ելույթներից, բայց՝ գոհ չի։
«Մեր 10 տղաներից 7-ը մեդալներ են նվաճել երկամարտում՝ 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե։ Բավարարաված եմ նման արդյունքից, սակայն գոհ չեմ։ Եթե ես գոհ լինեմ տղաների ելույթներից, ապա անելիք չեմ ունենա հավաքականում։ Ցանկանում եմ, որ 4-րդ տեղը գրաված մարզիկը մյուս անգամ դառնա մեդալակիր, արծաթե մեդալակիրը դառնա չեմպիոն», - ասաց գլխավոր մարզիկը։
Փաշիկ Ալավերդյանը նաև նշեց, որ ծանրամարտում կարևորում են նաև առանձին վարժություններում նվաճած մեդալները, որն ընդունված չէ Հայաստանում։
«Եվրոպայի առաջնությունում մենք բոլոր վարժություններում նվաճեցինք 19 մեդալ, այդ թվում 4 ոսկի։ Թիմային հաշվարկով Հայաստանը գրավել է 2-րդ տեղը, ոչ թե 3-րդը, ինչպես նշել են մեր լրատվամիջոցները։ Ավաղ, բոլոր երկրներում ծանրորդներին գնահատում են յուրաքանչյուր մեդալի համար, իսկ մեր մոտ դեռևս առաջնորդվում են միայն երկամարտով։ Սակայն շնորհակալ եմ մեր կառավարությունից, որն ընդառաջեց մեզ և Անդրանիկ Խաչատրյանին տարկետում տվեց աշխարհի առաջնությունում փոքր ոսկե մեդալ նվաճելու համար», - փաստեց փորձառու մասնագետը։
Գլխավոր մարզիչը խոսելով առաջիկա անելիքների մասին, նշեց, որ թիմը հուլիսից կսկսի պատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կայանալու է դեկտեմբերին, Բոլիվիայում։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփելով Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները, ասաց, որ բավարարված է ելույթներից, բայց՝ գոհ չի։