Բացել լրահոսը Փակել լրահոսը
284103213_412572850910239_2982861471472560964_n
A A
Քաղաքականություն

Տեղեկություններ կան, որ Ստեփանակերտից մի պաշտոնյա Աղավնոյի բնակիչներին համոզել է լքել գյուղը․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Տեղեկություններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք և համոզել Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Վերոնշյալ պաշտոնյան հայտարարել է նաև, որ «այսպես, թե այնպես գյուղը դատարկվելու է, քանի որ Ադրբեջանը շուտով կշահագործի Աղավնոյին կից ճանապարհը»:

Առաջիկայում կհրապարակենք Աղավնո գործուղված պաշտոնյանյի անունը և կներկայացնենք գյուղաբնակների հետ զրույցի այլ մանրամասներ: Նշենք, որ այդ ճանապարհի շահագործումից հետո հայկական կողմը կորցնելու է վերահսկողությունը Բերձորի, Աղավնոյի և մի քանի այլ համայնքների նկատմամբ:

Հիշեցնենք նաև, որ Աղավնոյի հերոսական բնակիչները 2020 թվականի պատերազմից հետո, հակառակ Երևանի և Ստեփանակերտի ջանքերին` համառորեն չլքեցին գյուղը: Հիմա իրենց առաջարկում են անաղմուկ հեռանալ սեփական տներից: