Ֆասթ Կրեդիտը շարունակում է աջակցել մշակույթային կենտրոնների զարգացմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած
Արամ Խաչատրյան Համերգասրահն իր գործունեության ողջ ընթացքում
հյուրընկալել է համաշխարհային հռչակ վայելող մենակատարների եւ
նվագախմբերի, ինչը ենթադրում եւ պարտավորեցնում է ունենալ ոչ միայն
հյուրընկալ եւ գեղեցիկ դահլիճ, այլեւ վերանորոգված եւ ներկայանալի
ենթակառուցվածքներ՝ ի թիվս սանհանգույցների։
Կամերային Երաժշտության Ազգային կենտրոնը նույնպես ունի
արտասահմանյան հռչակավոր երաժիշտներին, ինչպես նաեւ մշտական
հանդիսատեսին պատշաճ պայմաններում հյուրընկալելու խնդիր՝
կապված սանհանգույցների ոչ բարվոք վիճակի հետ: Կոմիտասի անվան
կամերային երաժշտության տանը մշտապես տեղի են ունենում
բազմաթիվ համերգներ, փառատոններ, հոբելյանական երեկոներ եւ
իհարկե երգեհոնային համերգներ:
Երկու շենքերի սանհանգույցների վերանորոգումն իրականացվում է
հայկական ոճով՝ օգտագործելով բացառապես հայկական քարեր՝
չխախտելով շենքերի ընդհանուր ճարտարապետական տեսքը:
Նախկինում սանհանգույցները չեն ունեցել հաշմանդամություն ունեցող
անձանց համար նախատեսված հարմարություններ։ Այս նախագծերը
լուծելու են նաեւ այդ խնդիրը:
Շինարարական աշխատանքները սկսված են եւ սանհանգույցները
շուտով կհանձնվեն շահագործման:
Ֆասթ Կրեդիտի Խորհրդի նախագահ Վահե Բադալյանը մշտադիտարկման տակ է պահում Հայաստանի մշակութային ոլորտը և աջակցությունը շարունակական բնույթ է կրելու: