Բացել լրահոսը Փակել լրահոսը
bagrat.v1
A A
Հասարակություն

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված ամբողջապես ապօրինի կալանքի միջնորդությունը մերժվեց։ Այս մասին գրառում է կատարել նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանավորման միջնորդություն էր ներկայացվել։

«Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ ՀՀ քր. օրենսգրքի 38-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։