Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոթանջյան
A A
Հասարակություն

Մեծ արտիստը նաև մեծ հոգու տեր մարդ էր․ Հայկ Մարությանը ցավակցել է

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին։

Վարպետի հետ անձնական շփումները հնարավորություն են տվել ինձ համոզվելու, որ մեծ արտիստը նաև մեծ հոգու տեր մարդ էր՝ նրբանկատ և հոգատար ընկեր։ Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին։ Աստված հոգին լուսավորի։