Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչո՞ւ է դատախազությունը խոչընդոտում ցմահ դատապարտյալների ռեժիմների փոփոխությանը․ ասուլիս․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

2019 թվականին քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարվեց, ինչը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հնարավորություն փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը առնվազն 15 տարի կրելուց հետո տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, իսկ կիսափակից կիսաբաց կարող են տեղափոխվել 18 տարի ազատազրկումից հետո․ այս մասին նշվեց  «Ինչո՞ւ է դատախազությունը խոչընդոտում ցմահ դատապարտյալների ռեժիմների փոփոխությանը» թեմայով ասուլիսի ժամանակ։

Ասուլիսի ժամանակ նշվեց, որ դատախազությունը պարբերաբար կասեցնում է ցմահ դատապարտյալներին առավել ցածր կարգավիճակ ունեցող ուղղիչ հիմնարկներ տեղափոխվելու հնարավորությունը։

Քննարկման մասնակիցներից փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ այս ընթացքում ընդամենը մեկ դեպք է եղել, որբ բանտարկյալը տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ և մոտ 2 տասնյակ դեպք, երբ բանտարկյալը տեղափոխվել է կիսաբաց ուղղիչ հիմնարկ։

Քննարկման մասնակիցներից էին Աբգար Տեր- Սահակյանը, ով  ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանի որդին է և Նարե Հովհաննիսյանը, ով հանդիսանում է  «Իրավական նախաձեռնությունների կենտրոնի» նախագահը։

Արմեն Տեր Սահակյանը ցմահ դատապարտվել է Ներքին Գործերի  նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ «Վանոյի գործով» ։  Նա անազատության մեջ է 1998թ.-ից։

Նշենք նաև, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել  նաև դատախազություն, սակայն դատախազությունից մերժել են հրավերը։

Մանրամասները՝ տեսանյութում։