ՔՊ-ն չմասնակցեց ընդդիմության նախագծի քվեարկությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔվեարկության է դրվում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծը ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Երբ այս մասին այսօր խորհրդարանում հայտարարում էր ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը վարման կարգով ելույթ խնդրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Իշխանական ֆրակցիայի ղեկավարը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը։
Ըստ այդմ՝ որոշումը չընդունվեց։
Հիշեցնենք՝ դեռևս հունիսի 3-ին խորհրդարանական ընդդիմությունը այս հարցով արտահերթ նիստ էի հրավիրել, որին չէին մասնակցել իշխանության ներկայացուցիչները։ Ինչպես պնդում էին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները այս հայտարարությամբ սահմանել էին այն կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։